Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը
«Կովիդ 19»-ի համավարակի տարածումից ի վեր աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վարակը ախտորոշվել է 100 243 101 մարդու մոտ, մահացել է 2 156 850 մարդ:
«Ռոյտերի» տեղեկությամբ, աշխարհում յոթ վայրկյանում մեկ «կովիդ 19»-ով վարակվում է մեկ մարդ և ամեն օր գրանցվում է գրեթե 668 250 դեպք:
Ամենաբարդ իրավիճակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում և Մեծ բրիտանիայում:
«Կովիդ 19»-ի դեմ պատվաստումները սկսվել են աշխարհի 56 երկրներում: