Աշխարհի մասշտաբով կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը: Ընդհանուր, վարակի հետևանքով զոհվել է 3406 մարդ, ապաքինվել՝ 55 694-ը:
Չինաստանից հետո աշխարհում ամենաշատ մարդ վարակված է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Իտալիայում վարակի հետևանքով զոհվել է 148, Իրանում՝ 124 մարդ:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Վատիկանում, Սերբիայում և Կամերունում:
Մարտի 6-ին կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է հաստատվել Նիդերլանդներում: