Աշխարհում կորոնավիրուս «COVID-19»-ից ապաքինվել է 103 334 մարդ: Այս մասին տեղեկություն է տարածում Ջոն Հոփքինսի համալսարանը:
Համալսարանի տվյալների բազայի հիման վրա, աշխարհի մասշտաբով նոր տիպի կորոնավիրուս է գրանցվել 398 107 մարդու մոտ, իսկ 17 454-ը վարակի հետևանքով մահացել է:
Վարակվելու ամենաբարձր ցուցանիշ է գրանցվել Չինաստանում, որտեղ 81 591 վարակակիրներից ավելի քան 70 000-ը առողջացել է:
Ամենաշատ թվով զոհեր է կրել Իտալիան, որտեղ վարակից զոհվել է 6 077 մարդ: Երկրում արձանագրվել է վարակման 63 927 դեպք:
Բացի այդ, կորոնավիրուսից 2 800 մարդ է մահացել Իսպանիայում, վարակակիրների թիվը 39 676 է: