Աշխարհում կորոնավիրուսից ապաքինված անձանց թիվը հատել է 270 000-ի շեմը
Աշխարհում կորոնավիրուսից ապաքինված անձանց թիվը հատել է 270 000-ի շեմը:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների բազայի համաձայն, աշխարհում կորոնավիրուսից բուժվել է 270 372 մարդ:
Համալսարանի փոխանցմամբ, աշխարհի մասշտաբով կորոնավիրուս է հաստատվել ավելի քան 1 289 000 մարդու մոտ: Վարակակիրների թվով, առաջին տեղում է ԱՄՆ-ը (337 971), երկրորդ տեղում՝ Իսպանիան (135 032), երրորդ տեղում՝ Իտալիան (128 948):
Կորոնավիրուսից ամենաշատ մարդ է մահացել Իտալիայում (15 887), երկրորդ տեղում է Իսպանիան (13 055), երրորդ տեղում՝ ԱՄՆ-ը (9 132): Ընդհանուր, աշխարհում կորոնավիրուսից զոհվել է 70 590 մարդ: