Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 125 000-ը: Տեղեկությունն այս մասին տարածում է Ջոն Հոփքինսի համալսարանը:
Բացի այդ, վարակակիրների ընդհանուր թիվը մոտենում է երկու միլիոնին:
Կորոնավիրուսից ամենաշատը տուժել է ԱՄՆ-ը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան և Ֆրանսիան:
Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 486 000 մարդ: