Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը: Համապատասխան տվյալներ է հրապարակում Ջոն Հոփքինսի համալսարանը:

Ընդհանուր, աշխարհում արձանագրված է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 1 650 000 դեպք: Ապաքինվել է ավելի քան 368 հազար մարդ:

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 475 հազար մարդու մոտ: Զոհերի թվով առաջին տեղկում է Իտալիան: Այստեղ կորոնավիրուսից զոհվել է 18 849 մարդ: