Աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերը գերազանցել են 23 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերը գերազանցել են 23 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերը գերազանցել են 23 միլիոնը: Տեղեկությունն այս մասին տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Տարածված տեղեկությամբ, համավարակի մեկնարկից հետո, աշխարհում կորոնավիրուսով վարակված է 23 026 230 մարդ: Վերջին մեկ օրում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 280 000 նոր դեպք, մահացել է 6000 մարդ:

800 000-ն է գերազանցել աշխարհի մասշտաբով վարակի հետևանքով զոհերի թիվը: Համավարակի մեկնարկից հետո, կորոնավիրուսից ապաքինվել է 14 700 000 մարդ:

Վարակակիրների թվով աշխարհում առաջին տեղում է ԱՄՆ-ը, որտեղ կորոնավիրուս է ախտորոշված 5 600 000 մարդու մոտ, երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 3 500 000 վարակակիր պացիենտով: