Աշխարհի մասշտաբով համավարակի մեկնարկից հետո կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է երեք միլիոն հարյուր հազարը:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների բազայի համաձայն, մինչ օրս աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 3 116 680 մարդու մոտ:
Բացի այդ, մինչ օրս կորոնավիրուսից հաջողվել է բուժվել 928 712 մարդու:
Աշխարհի մասշտաբով կորոնավիրուսից զոհվել է ավելի քան 217 000 մարդ: Վարակակիրների և մահացության թվով աշխարհում առաջին տեղում է ԱՄՆ-ը:
Եվրոպայի մասշտաբով ամենաշատ մարդ է մահացել Իտալիայում, վարակվելու ամենաշատ դեպք է արձանագրվել Իսպանիայում: