Աշխարհի մասշտաբով «COVID-19-ի վարակակիրների թիվը գերազանցել է 600 000-ը: Տվյալները հրապարակում է Ջոն Հիփքինսի համալսարանը:
Աշխարհում վարակից զոհվել է 27 862 մարդ, ապաքինվել՝ 131 826-ը:
Վերջին տվյալներով, վարակակիրների մեծ թիվ է գրանցվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այստեղ վարակված է 104 837 մարդ, այնուհետև գալիս են Իտալիան՝ 86 498 վարակակիր, Չինաստանը՝ 81 948 վարակակիր: