Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 500 000-ը
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 500 000-ը

Աշխարհում, նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 500 000-ը: Ջոն Հոփքինսի ինստիտուտի տվյալներով, վարակված է 510 108 մարդ, 120 000-ին հաջողվել է ապաքինվել:

Նոր կորոնավիրուսի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 22 993 մարդ:

Զոհերի թվով կրկին առաջին տեղում է Իտալիան, որտեղ վարակի հետևանքով մահացել է 8165 մարդ:

Երկրորդ տեղում է Իսպանիան, որտեղ զոհերի թիվը հասել է 4089-ի: Վարակված է 56 188 մարդ:

Վերջին 24 ժամում վարակի տարածման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել Բելգիայում: Մեկ օրում այստեղ կորոնավիրուս է արձանագրվել 1298 մարդու մոտ, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 6235-ի: