Աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել 20 միլիոն մարդու մոտ
Աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել 20 միլիոն մարդու մոտ

Աշխարհում կորոնավիրուսի տարածումից մինչ օրս արձանագրվել է վարակման 20 միլիոն դեպք:

Հոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալներով, այս ընթացքում վարակից զոհվել է 721 375 մարդ:

Վարակի տարածման և մահացության ցուցանիշով աշխարհում կրկին առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 4 941 796 մարդու մոտ և զոհվել՝ 161 356 պացիենտ:

Ամերիկային հաջորդում են Բրազիլիան և Հնդկաստանը: