Աշխարհում արձանագրված է «կովիդ 19»-ով վարակման 12 720 798 դեպք, մահացել է 565 189 մարդ
Հուլիսի 12-ի դրությամբ, ամբողջ աշխարհում արձանագրված է «կովիդ 19»-ով վարակման 12 միլիոն 720 798 հաստատված դեպք:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, վարակի տարածումից առ այսօր, ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է՝ 565 189 մարդ, 7 005 299 մարդու հաջողվել է բուժվել հիվանդությունից:
Վարակի տարածման և մահվան քանակի տեսանկյունից առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են երեք միլիոնը:
Երկրորդ տեղում 1 839 850 վարակվածով Բրազիլիան է, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 849 522 հաստատված դեպքով: