Նոր կորոնավիրուսի հետևանքով աշխարհի մասշտաբով զոհվել է 3 990 մարդ: Ջոն Հոփքինսի համալսարանի պաշտոնական վիճակագրության համաձայն, նոր տիպի կորոնավիրուսից արդեն բուժվել է 63 662:
Աշխարհի ավելի քան 100 երկրներում կորոնավիրուսով վարակված 113 710 մարդ: Վարակի հետևանքով Չինաստանում զոհվել է 3 024 մարդ, Իտալիայում 463, Իրանում՝ 237: Չինաստանում ավելի քան 80 000 մարդ ունի կորոնավիրուս:
Չինաստանում վարակից ապաքինվել է 60 000 մարդ, Իրանում՝ 2 394, Իտալիայում՝ 724: Վերջին 24 ժամում Չինաստանում վարակից զոհվել է 17 մարդ, վարակվել՝ 19-ը, ապաքինվել՝ 1297-ը: