Աշխարհը պետք է պատրաստ լինի հաջորդ համավարակին. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարում է, որ աշխարհը պետք է պատրաստ լինի հաջորդ համավարակին: Այս հայտարարությունը Տեդրոս Ադանո Գեբրեիեսուսը արել է հատուկ ճեպազրույցի ժամանակ:
«Սա չի լինելու վերջին համավարակը: Պատմությունը սովորեցնում է, որ համավարակները կյանքի մասնիկ են: Սակայն երբ կգա հաջորդ համավարակը, աշխարհը պետք է պատրաստ լինի դրան»,- հայտարարել է Գեբրեիեսուսը:
Հիշեցնենք, որ «կովիդ 19»-ի համավարակի սկսվելուց ի վեր աշխարհում վարակվել է ավելի քան 27 միլիոն մարդ: