Արտասահմանից վերադարձած Վրաստանի քաղաքացիները ինքնամեկուսացում կանցնեն «Sheraton Grand Tbilisi Metechi Palace» հյուրանոցում
Թբիլիսիի «Sheraton Grand Tbilisi Metechi Palace» հյուրանոցում արտասահմանից վերադարձած Վրաստանի քաղաքացիները կանցնեն ինքնամեկուսացման ժամանակաշրջանը:
Ինչպես նշած է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ, «Sheraton Grand Tbilisi Metechi Palace»-ի կառավարող ընկերությունը ստեղծված բարդ իրավիճակում Վրաստանի իշխանությանը և ժողովրդին օգնելու համար հյուրանոցում անվճար կընդունի անձանց, ովքեր արտասահմանից վերադառնում են հայրենիք:
Բացի այդ, արտասահմանից վերադարձած քաղաքացիներն ինքնամեկուսացում կանցնեն նաև «Holiday Inn Tbilisi» հյուրանոցում: