Առողջապահության նախարարի տեղակալը ծանոթացել է Սաչխերեի բժշկական կենտրոնում տիրող իրավիճակին
Առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան մեկնել է Սաչխերեի բժշկական կենտրոն: Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է կլինիկայում տիրող իրավիճակին:
Թամար Գաբունիան ծանոթացել է բուժանձնակազմի առջև ծառացած մարտահրավերներին, պատասախանել նրանց հարցերին և արձակել լրացուցիչ հանձնարականներ:
«Սաչխերեի բժշկական կենտրոնն առաջին օրերից ակտիվ ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարին: Հույզերի պատճառ դարձավ այն, որ բժիշկի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, հետազոտվեց բուժանձնակազմը և բոլոր պատասխանները բացասական էին, ուստի վարակի վերահսկման տեսանկյունից կլինիկայում ամեն բան կարգին է»,- հայտարարել է Թամար Գաբունիան:
Սաչխերեի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը պարբերաբար անցնում է կորոնավիրուսի թեստ: Այժմ կենտրոնում բուժվում է կորոնավիրուսով վարակված երեք անձ: Նրանց առողջական վիճակը կայուն է: