Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ աշխարհում կորոնավիրուսի տեսանկյունից վիճակը բարդացել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով իրավիճակը վատթարացել է:
Կազմակերպությունը կոչ է անում աշխարհի երկրներին ակտիվացնել պատվաստումների գործընթացը, որպեսզի մինչև սեպտեմբերի վերջ յուրաքանչյուր երկրում բնակչության առնվազն 10 տոկոսը պատվաստվի:
Կովիդ վարակակիրների թիվն ավելացել է Իսպանիայում, որտեղ վարակի տարածվածությունը գերազանցում է 500-ը 100 000 բնակչի հաշվով: Սա փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Այդ պատճառով Բարսելոնայում մտադիր են պարետային ժամ հայտարարել:
Համավարակաբանական իրավիճակը սրվել է նաև Ֆրանսիայում, որտեղ կառավարությունը հայտարարել է, որ միայն պատվաստված քաղաքացիները կկարողանան այցելել ռեստորաններ կամ սրճարաններ: Իրավիճակը վատթարացել է նաև Աբու Դաբիում, որտեղ հուլիսի 19-ից կրկին հայտարարվում է Լոքդաուն:
Բնակչության պատվաստումն արագացնելու համար սահմանափակումներ են դրվում նաև Չինաստանում, որտեղ տասնյակ քաղաքային իշխանություններ ասում են, որ չպատվաստվածներին արգելվում է մուտք գործել հասարակական տարածքներ, ներառյալ դպրոցներ և հիվանդանոցներ:
Վերջին շաբաթվա ընթացքում Աֆրիկայում կովիդ -19 մահվան դեպքերը աճել են 43%-ով: Լրատվամիջոցների հաղորդմամբ, աֆրիկյան երկրների մեծ մասը տառապում է թթվածնի և հիվանդանոցային մահճակալների պակասից: