Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է անում, կրկնապատկել պայքարը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է անում, կրկնապատկել պայքարը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է անում, կրկնապատկել պայքարը վարակի համաճարակի դեմ:

Ժնևում դիվանագետների հետ հանդիպմանը առողջապահհության համաշխարհային կազմակերպության ղեկավար Տեդրոս Ղեբրեյեսուսն ասել է, որ վարակը համաճարակ հայտարարելը չի նշանակում երկրների կողմից թուլացում և զսպող միջոցառումների թեթևացում:

Ղեբրեյեսուսի մեկնաբանմամբ, զսպման ռազմավարության ժամանակ, բոլոր քաղաքացները պետք է ապահովեն հավասարակշռություն առողջապահության, սոցիալ-տնտեսական խնդիրների կանխարգելման և մարդու իրավունքները հարգելու միջև:

Հիշեցնենք, նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Լեհաստանում, Ավստրիայում և Ալժիրում:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստվում է հին թղթադրամները հետզհետե փոխարինել նորով:

Չինաստանում հայտարարում են, որ երկրում անցել է կորոնավիրուսի համաճարակը: Այստեղ, մեկ օրում վարակվել է ընդամենը 15 մարդ, ապաքինվել՝ 1 318-ը: