Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմ է, որ կորոնավիրուսի իմունիտետի պատվոգրեր բաժանվեն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմ է, որ կորոնավիրուսի իմունիտետի պատվոգրեր բաժանվեն:
Հայտարարությունը տարածվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Ըստ «The Guardian»-ի, որոշ պետության կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ հատուկ փաստաթուղթ բաժանեն իրենց այն քաղաքացիներին, ովքեր ունեն կորոնավիրուսի դեմ հակամարմիններ: Նրանց կտրվի անձեռնմխելիության սերտիֆիկատ, որը նրանց թույլ կտա տեղափոխվել և աշխատել ազատ` կարանտինային պայմաններում: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, որևէ ապացույց չկա, որ «Covid-19»-ով բուժված հիվանդները ունեն իմունիտետ հիվանդության նկատմամբ և որ նրանք պաշտպանված են: