Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում «կովիդ 19»-ի նոր դեպքերի թիվը անցած շաբաթվա հետ համեմատ նվազել է 16%-ով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում «կովիդ 19»-ի նոր դեպքերի թիվը անցած շաբաթվա հետ համեմատ նվազել է 16%-ով: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, անցյալ շաբաթ ամբողջ աշխարհում վարակից մահացել է 81 000 մարդ և արձանագրվել է վարակման 2,7 միլիոն նոր դեպք: Նոր դեպքերի թիվը 500 000-ով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վարակի նոր տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, արդեն գրանցվել է աշխարհի 94 երկրներում, Հարավաֆրիկյան հանրապետությունում հայտնաբերված տարբերակը ՝ 46 երկրում, իսկ բրազիլական տարբերակը ՝ 21 երկրներում: