Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը այսօր այցելելու է Հուբեյ գավառի հիվանդությունների վերահսկման կենտրոն
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը այսօր այցելելու է Հուբեյ գավառի հիվանդությունների վերահսկման կենտրոն: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:
Խմբի անդամներն արդեն դիտել են, Չինաստանի Ուհան քաղաքի ծովամթերքների շուկան: Սա այն շուկան է, որտեղ առաջին անգամ արձանագրվել են «կովիդ 19»-ի դեպքերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, փորձագիտական խմբի աշխատանքը սահմանափակ է, նրանք չեն կարողանա խոսել տեղացիների հետ: Դրա պատճառը համավարակի պատճառով հաստատված սահմանափակումներն են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբի հիմնական նպատակն է պարզել «կովիդ 19»-ի ծագման և տարածման պատճառները: