Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ Օմիկրոնը ամենայն հավանականությամբ, տարածվում է «Դելտա» շտամից ավելի արագ և դրա դեմ պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ Օմիկրոնը ամենայն հավանականությամբ, տարածվում է «Դելտա» շտամից ավելի արագ և դրա դեմ պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել

Կովիդ 19-ի նոր հայտնաբերված Օմիկրոն շտամը, ամենայն հավանականությամբ, տարածվում է «Դելտա» շտամից ավելի արագ,- այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ: Տեղեկությունը տարածում է «Եվրոնյուսը»։

Ըստ ՄԱԿ-ի կազմակերպության՝ «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել։

«Օմիկրոնը» ավելի արագ է տարածվում, քան «Դելտան» Հարավային Աֆրիկայի հանրապետությունում, որտեղ «Դելտայի» շրջանառությունը ցածր է եղել։ Բայց թվում է նաև, որ այն ավելի արագ է տարածվում, քան Դելտա շտամը այլ երկրներում, որտեղ Դելտա վարակի մակարդակը բարձր է, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում», – ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի կազմակերպության տվյալներով՝ «Օմիկրոն» շտամի նկատմամբ պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տվյալները դեռևս շատ սահմանափակ են, ինչպես նաև, թե որքան ծանր է նոր տարբերակը։ Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի հետազոտողները հայտնել էին, որ որոշ ցուցումներ կան, որ «Օմիկրոնն» ավելի պակաս ծանր է, քան «Դելտան»։ Նաև, ըստ առկա տվյալների, Եվրամիությունում դեպքերի մեծ մասը թեթև է։