Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբի անդամները անց են կացրել առաջին ասուլիսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբի անդամները անց են կացրել առաջին ասուլիսը:

Խմբի անդամներից մեկը, Պիտեր Բեն Էմբարկը հասարակությանը տեղեկություն է հաղորդել, ՈՒհան քաղաք կատարած այցի մանրամասների մասին:

Ըստ Էմբարկի, խումբը դեռ չի գտել բավարար ապացույցներ այն մասին, որ ՈՒհանում «կովիդ 19»-ի դեպքերը գրանցվել են մինչ դեկտեմբեր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության քննչական թիմի տեղեկությամբ, վարակի լաբորատորիայից արտահոսքի թեորիան նույնպես քիչ հավանական է: Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ կորոնավիրուսի դեպքերը հնարավոր է, գրանցվել են ՈՒհանայից առաջ այլ քաղաքներում:

Փորձագետների խումբը դեռ ուսումնասիրում է, արդյո՞ք իրական են այն տեղեկությունները, որ վարակը մարդկանց է փոխանցվել կենդանիներից: