Լիազորագրված պատվաստանյութերը արդյունավետ են կորոնավիրուսի բոլոր հայտնի տարբերակների համար, այդ թվում նաև հնդկականի դեմ. Հանս Կլուգե

Լիազորագրված պատվաստանյութերը արդյունավետ են կորոնավիրուսի բոլոր հայտնի տարբերակների համար, այդ թվում նաև հնդկականի դեմ,- այս մասին Ժնևում ամենշաբաթյա ճեպազրույցում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգը:

Հիշեցնենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված պատվաստանյութերի միջև են՝ «Փայզերը», «Աստրազենեկան», «Մոդեռնան», «Ջոնսոն էնդ Ջոնսոնը» և «Սինոֆարմը»:

Հանս Կլյուգեն կոչ է արել նաև երկրներին, զերծ մնալ միջազգային ճանապարհորդությունից, քանի որ նրա խոսքով, կորոնավիրուսի համավարակի դեմ գրանցված առաջընթացը դեռ փխրուն է: