Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է «Փայզերով» պատվաստել 12-ից 15 տարեկան երեխաների
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրել է «Փայզերով» պատվաստել 12-ից 15 տարեկան երեխաների

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել 12-ից 15 տարեկան երեխաների համար՝ «Փայզեր» և «Բիոենտեկ» պատվաստանյութերի օգտագործմանը:

Կազմակերպության փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի (SAGE) համաձայն, «Փայզեր-Բիոենտեկ» պատվաստանյութը կարող է օգտագործվել 12-ից 15 տարեկան բարձր ռիսկի ենթակա երեխաների և այլ առաջնային անվանակարգերի համար:

Բացի այդ, կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ չնայած ընդունմանը, երեխաների մոտ տարբեր կորոնավիրուսային պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ:

Միևնույն ժամանակ, կազմակերպության հանձնարարականների համաձայն, երեխաների և դեռահասների մոտ հիվանդությունը համեմատաբար մեղմ է, ուստի նրանց պատվաստումը այնքան էլ հրատապ չէ, ինչպես տարեցների, քրոնիկ հիվանդություններով հիվանդների և բժշկական անձնակազմի: