Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գիորգի Գախարիային
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային շնորհակալություն է հայտնել Առողջապահության համաշխարհային օրն արված ուղերձի համար:
Հայտարարությունը հրապարակվել է Թեդրոս Գեբրեյեսուսի «Թվիթերի» պաշտոնական էջում:
«Շնորհակալություն Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային, վրաց ժողովրդի և առանձնապես՝ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների համար արված հատուկ ուղերձի համար, որով նա հանդես եկավ Առողջապահության համաշխարհային օրը: Մենք միասին պայքարում ենք կորոնավիրուսի դեմ»,- ասվում է ԱՀԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Առողջապահության համաշխարհային օրվան արձագանքել է հայտարարությամբ, որտեղ նա շեշտադրում է արել գլոբալ համավարակի վրա: