Արգելվում է բոլոր տիպի հասարակական տրանսպորտով  տեղաշարժը, թույլատրվում է միայն թեթև մարդատար մեքենայով  երթևեկությունը
Արգելվում է բոլոր տիպի հասարակական տրանսպորտով  տեղաշարժը, թույլատրվում է միայն թեթև մարդատար մեքենայով  երթևեկությունը

 Լիովին  արգելվում է   բոլոր տեսակի հասարակական տրանսպորտով, ներառյալ մետրոյով՝ ինչպես քաղաքների ներսում, այնպես էլ մունիցիպալիտետների  :Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում:

Որոշումը կայացվել է նոր կորոնավիրուսի տարածման  կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում:

Ըստ վարչապետի,  թույլատրվում է  երթևեկել  միայն  թեթև մարդատար ավտոմեքենաներով, այդ թվում՝ տաքսիներով:

«Սա միայն այն դեպքում, եթե  հաշվի առնված լինի Առողջապահության նախարարության   հանձնարարականը և մեքենայում ընդամենը երեք մարդ   լինի, դա էլ        միայն այն դեպքում, եթե հետևի նստատեղում նստի երկու մարդ», – հայտարարել է  Գախարիան: