Արդեն գիտեմ հոգևորականների, ովքեր պատվաստվելու են և այդ ամենը կանեն լրատվամիջոցների ներկայությամբ. Պաատա Իմնաձե
Արդեն գիտեմ հոգևորականների, ովքեր պատվաստվելու են և այդ ամենը կանեն լրատվամիջոցների ներկայությամբ. Պաատա Իմնաձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման մեջ բնակչությանը համոզումը հիմնախնդիր է, ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհի շատ երկրներում: Այս մասին Պաատա Իմնաձեն հայտարարել է Համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Պաատա Իմնաձեն, նա գիտի մի քանի հոգևորականների, որոնք կպատվաստվեն ուղիղ եթերում:

«Մի կարծեք, որ սա միայն Վրաստանում է: Սա շատ երկրներում է: Պատվաստանյութը նորն է, հետևաբար սովորական երևույթ է և չշտապենք, կամաց-կամաց ամեն ինչ կկարգավորվի և կընկնի իր տեղը: Ես արդեն գիտեմ հոգևորականների, ովքեր պատվաստվելու են և այդ ամենը տեղի կունենա ձեր ներկայությամբ: Ես անձամբ չիպ ունեմ, և ինչ կարող եմ անել հիմա: Այնպես որ, ամեն ինչ աստիճանաբար կդասավորվի և լավ կլինի», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: