Արդեն երրորդ օրն է ինչ կորորնովիրուսի դեպք չի հաստատվել Բոլնիսիում:
Նախօրեին ուղարկված յոթ անձի փորձանմուշի լաբորատոր հետազոտման արդյունքում ոչ ոքի մոտ չի հաստատվել կորոնավիրուս:
Նրանցից չորսը տենդի կենտրոնի պացիենտ էր, իսկ երեքը՝ խոցելի խմբի ներկայացուցիչ:
Մայիսի վեցից ի վեր Բոլնիսիում կորոնավիրուսի դեպք չի հաստատվել:
Այս պահի դրությամբ Բոլնիսիում կա հաստատված կորոնավիրուսի 120 դեպք, որից 25-ը՝ ապաքինված, 3-ը՝ մահվան ելքով: 285 անձ ինքնամեկուսացված է, իսկ 96-ը գտնվում է կարանտինում: