Արդեն 16 օր է, ինչ Իմերեթի շրջանում չի հաստատվել կորոնավիրուսով վարակման դեպք
Արդեն 16 օր է, ինչ Իմերեթի շրջանում չի հաստատվել «Կովիդ 19»-ով վարակման դեպք:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի բաժնի վարիչ Գոչա Գիորգիձեն, Քութաիսի լաբորատորիայի մասնագետները ուսումնասիրել են 78 պացիենտի անալիզ և բոլոր պատասխանները եղել են բացասական:
Անալիզների մեջ կային Իմերեթի շրջանի բուժհաստատությունների աշխատակիցների և կարանտինային գոտիներում գտնվող անձանց կենսաբանական նմուշները:
Գիորգաձեի փոխանցմամբ, «Կովիդ 19»-ը չի հաստատվել ոչ ոքի մոտ:
Այս պահին Իմերեթի շրջանի կարանտինային գոտիներում է գտնվում 207 քաղաքացի:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան