Արդարադատության գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Նինո Քադագիձեն
Արդարադատության գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Նինո Քադագիձեն

Վրաստանի արդարադատության գերագույն խորհրդի նախագահ, չորս տարի ժամկետով ընտրվել է ՝ գերագույն դատարանի նախագահ Նինո Քադագիձեն:

Նինո Քադագիձեն ստացել է խորհրդի անդամների 13 ձայն: Նախագահը ընտրվել է արդարադատության գերագույն խորհրդի գործող կազմից:

Արդարադատության գերագույն խորհրդի նախագահի պարտականությունները կատարում էր խորհրդի քարտուղար, Գիորգի Միքաուտաձեն: Արդարադատության գերագույն խորհրդի նախագահ և գերագույն դատարանի նախագահ Նինո Գվենետաձեն պաշտոնից հեռացել էր 2018 թվականի օգոստոսի 2-ին: