Արդարադատության գերագույն խորհուրդը շարունակում է գերագույն դատարանի դատավորության թեկնածուների լսումները
Արդարադատության գերագույն խորհուրդը շարունակում է գերագույն դատարանի դատավորության թեկնածուների լսումները

Արդարադատության գերագույն խորհուրդը շարունակում է գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար, Վրաստանի խորհրդարանին ներկայացվելիք թեկնածուների լսումները:

Այսօր խորհրդի անդամների հարցերին պատասխանելու է ևս մեկ թեկնածու, Թամար Օքրոպիրիձեն: Հարցազրույցը կսկսվի ժամը 11:00-ին:

Գերագույն դատարանի դատավորի համար ընդհանուր առմամբ գրանցված է 50 թեկնածու: Մինչ այժմ արդարադատության գերագույն խորհրդի անդամները լսել են 12 թեկնածուի: 50 թեկնածուից արդարադատության գերագույն խորհրդի անդամները քվեարկությամբ պետք է ընտրեն իննը թեկնածուի, որոնց ցուցակը հաստատման համար ուղարկվելու է խորհրդարանին: