Առաջին համալսարանային կլինիկայում կորոնավիրուսով վարակված ամենածանր վիճակում գտնվող պացիենտը հաղթահարել է կորոնավիրուսը
ԹՊՀ-ի առաջին համալսարանային կլինիկայում կորոնավիրուսով վարակված ամենածանր վիճակում գտնվող պացիենտին անջատել են շնչառական ապարատից,- այս մասին հայտարարել է կլինիկայի կլինկական տնօրեն Լալի Տուրձելաձեն:
«Այսօր նախկինում ամենածանր պացիենտին անջատել ենք ապարատից: Մեր ռեանիմատոլոգները հրաշք են գործել: Նրա վիճակը կրկին ծանր է, սակայն սա մեծ հաղթանակ է: Ուներ նաև այլ հիվանդություններ, շաքարախտ, չունի մեկ վերջույթ: Ցանկանում էի ասել, որ նման ծանր պացիենտը հաղթահարել է կորոնավիրուսը և անջատվել ապարատից: Իհարկե, դեռևս ապաքինված չէ, սակայն հիմնական ծանր մասը հաղթահարել է»,- հայտարարել է Տուրձելաձեն:
Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի 539 դեպք, այդ թվում, ապաքինվել է 184-ը: