Առաջին համալսարանային կլինիկայում բուժում է ստանում կորոնավիրուսի 7 վարակակիր
Առաջին համալսարանային կլինիկայի փոխանցմամբ, նրանց մոտ գտնվում է 15 պացիենտ, այստեղից 7-ը կորոնավիրուսի վարակակիր է:
Տեղեկությունը տարածում է համալսարանային կլինիկան՝ ֆեյսբուքյան էջով:
«Մայիսի 28-ի տվյալներով, մեր կլինիկայում գտնվում է 15 պացիենտ, այստեղից կորոնավիրուսի վարակակիր է 7-ը: Վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում մեկ պացիենտ: Թերապիայի բաժնում է 14 անձ»,- նշված է Առաջին համալսարանային կլինիկայի ֆեյսբուքյան էջում:
Նրանց փոխանցմամբ, առաջին համալսարանային կլինիկայում կորոնավիրուսից ապաքինվելու նոր դեպքեր չեն արձանագրվել: