Առաջին համալսարանական կլինիկայում կա կորոնավիրուսով վարակված հինգ մարդ
Առաջին համալսարանական կլինիկայում կա կորոնավիրուսով վարակված հինգ մարդ

Բժշկական պետական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանիի հայտարարությամբ, այս պահի դրությամբ կլինիկայում գտնվում է 76 պացիենտ:

Ըստ նրա, կլինիկայում գտնվում է կորոնավիրուսով վարակված հինգ մարդ:

«Գիտեք , որ երեկ մեզ մոտ կար չորս վարակակիր: Ինչ վերաբերում է երեկվա հետազոտությունների արդյունքների,ապա միայն մեկ կնոջ թեստն է դրական եղել: Այս պահին նրա վիճակը կայուն է: Ինչպես գիտեք, մեր կլինիկան ընդունում է բոլոր երեք ծանրության աստիճանի հիվանդներին՝ ինչպես թեթև,այնպես էլ միջին և ծանր: Մի քանի հիվանդներ երեկ դուրս են գրվել և տեղափոխվել են կարանտինային գոտի: Այսօր ևս որոշ պազիենտներ կտեղափոխվեն կարանտինային գոտի », – հայտարարել է Ռատիանին:

Ըստ Ռատիանիի, այս փուլում կորոնավիրուսով վարակված նոր հիվանդների վիճակը կայուն է:

«Երեկ մեզ մոտ է բերվել միջին տարիքի մի կին ՝ վերին շնչառական ուղիների բորոբոքային ախտանշաններով: Առաջացավ կասկած , քանի որ աղբյուրը գոյություն ուներ,ինչպես նաև կլաստերը: Նա եղել է այն կլաստերում , որոնք մեզ մոտ են: Հետևաբար, թեստը ուղարկվել է Լուգարի լաբորատորիա և հաստատվել է « COVID-19 »-ի առկայությունը: Կինը ինքնամեկուսացման մեջ է գտնվել: Երեկ կլինիկայից դուրս է գրվել 16 հիվանդ: Թեստերը մենք փուլ առ փուլ ուղարկում ենք Լուգարի լաբորատորիա », – նշել է Լևան Ռատիանին: