Առաջին համալսարանական կլինիկայում բուժվում է կովիդ 19-ով վարակված 23 հիվանդ
Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի հաղորդմամբ, իրենց մոտ գտնվում է 35 հիվանդ, այստեղից կովիդ 19-ով վարակված է 23 մարդ:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կլինիկայի ֆեյսբուք էջում:
«Մայիսի 20-ի տվյալներով, մեր հիվանդանոցում ընդհանուր առմամբ գտնվում է 35 հիվանդ, այստեղից կովիդ վարակ ունի 23-ը: Վերակենդանացման բաժանմունքում բուժվում է մեկ մարդ: »,-նշված է առաջին համալսարանական կլինիկայի ֆեյսբուքի էջում: