Առաջին համալսարանական կլինիկայի հաղորդմամբ, իրենց մոտ առողջացել է հինգ հիվանդ:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կլինիկայի ֆեյսբուք էջում:
«Մայիսի 19-ի տվյալներով, մեր հիվանդանոցում ընդհանուր առմամբ գտնվում է 41 հիվանդ, այստեղից կովիդ վարակ ունի 26-ը: Վերակենդանացման բաժանմունքում բուժվում է մեկ մարդ: Առողջացել է հինգ հիվանդ»,-նշված է առաջին համալսարանական կլինիկայի ֆեյսբուք էջում: