Ապրիլի 16-18-ին Վրաստանում վատթարանալու է եղանակը
Ապրիլի 16-18-ին Վրաստանում վատթարանալու է եղանակը

Ապրիլի 16-18-ին Վրաստանում վատթարանալու է եղանակը: Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Վրաստանում որոշ շրջաններում սպասվում է անձրև և կարկուտ:

Օդերևույթաբանների կանխատեսմամբ, արևմտյան Վրաստանի շրջաններում սպասվում է քամի:

«Ապրիլի 16-18-ին Վրաստանում սպասվում է վատ եղանակ: որոշ շրջաններում սպասվում է անձրև, կարկուտ և ուժեղ քամի:

Ապրիլի 17-18-ին սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, բարձրալեռ շրջաններում սպասվում է ձյուն, ձնաբուք, իսկ ծովում 3-ից 4 բալ փոթորիկ: Վրաստանի գետերում սպասվում է մակարդակի բարձրացում:

Սպասվող տեղումները հնարավոր է երկրի բարձրալեռ շրջաններում առաջացնեն ձնահոսք և սողանքներ»,-նշված է միջավայրի ազգային գործակալության լրատվության մեջ: