Մայիսի 25-ի օրվա երկրորդ կեսից, մինչև մայիսի 26-ի օրվա վերջը, Վրաստանում, Կախեթի տարածաշրջանում մինչև մայիսի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ:
Արևելյան Վրաստանի որոշ հատվածներում և արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է հորդառատ անձրև, ինչպես նաև կարկուտ և ուժեղ քամի:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ, սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի աճ, փոքր գետերում ջրհեղեղներ և իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքներ առաջացնել: