Վրաստանում մինչև հոկտեմբերի 25-ը կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ
Վրաստանում մինչև հոկտեմբերի 25-ը կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, Վրաստանում տաք և առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հոկտեմբերի 25-ը։ Օդի ջերմաստիճանը կլինի +19, +24 աստիճան։

Գործակալության տվյալներով, հոկտեմբերի 25-ին անձրև է տեղալու հիմնականում երկրի արևմտյան մասում, իսկ ջերմաստիճանը կնվազի մինչև +12, +17 աստիճան, ժամանակ առ ժամանակ ուժեղ քամիներ կփչեն:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 26-27-ը արեւմտյան Վրաստանում սպասվում է անձրև, բայց զով եղանակ։ Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր են փոքր տեղումներ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա մինչև հոկտեմբերի 25-ը Թբիլիսիում սպասվում է տաք (20, +22 աստիճան) և առանց տեղումների եղանակ, իսկ հոկտեմբերի 25-27-ին հնարավոր է փոքր անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +14, +16 աստիճան։ Հոկտեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ կլինի քամի։