Ապրիլը մեզ համար բարդ ու ծանր ամիս է լինելու և հնարավոր է, մայիսի առաջին կեսը . Ամիրան Գամղրելիձե
Ապրիլը մեզ համար բարդ ու ծանր ամիս է լինելու և հնարավոր է, մայիսի առաջին կեսը . Ամիրան Գամղրելիձե

Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, ակնկալվում է կորոնավիրուսի դեպքերի աճ:

Նա նշում է, որ ապրիլը այս առումով ծանր ամիս է լինելու և, հավանաբար, նաև մայիսի առաջին կեսը:

«Մենք երբեք չենք թաքցնի այն փաստը, որ երկրում կլինի դեպքերի  աճ: Ես մոտ տասը օր առաջ ասացի, որ մենք մտնում ենք ծանր փուլ, որ մեզ համար բավականին դժվար և ծանր կլինի, ցավոք, այս ամիսը և, հնարավոր է, նույնիսկ մայիսը: Դեպքերի աճ կլինի: Մենք հնարավորինս կանխել ենք վարակի տարածումը: Դրանով մենք ժամանակ շահեցինք և ավելի լուրջ պատրաստեցինք առողջապահության ոլորտը», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: