Անգլիայում հայտարարում են, որ մարդիկ, ովքեր պատվաստվել են «կովիդ 19»-ի վրա, հնարավոր է կրկին տարածեն վարակը և պետք է ենթարկվեն սահմանափակող միջոցներին
Մարդիկ, ովքեր պատվաստվել են «կովիդ 19»-ի վրա, հնարավոր է կրկին տարածեն վարակը և պետք է ենթարկվեն սահմանափակող միջոցներին, – այս մասին հայտարարել է Անգլիայի գլխավոր բժշկական սպայի տեղակալ, պրոֆեսոր Ջոնաթան Վան-Թամմը:
«Telegraph»-ում հրապարակված հոդվածում Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, որ գիտնականները ոչինչ չգիտեն վարակի փոխանցման վրա պատվաստանյութի ազդեցության մասին:
«Պատվաստանյութերից ոչ մեկը 100 տոկոսանոց արդյունավետություն չի ունեցել: Պատվաստանյութի երկու չափաբաժինները ստանալուց հետո դուք դեռ կարող եք «կովիդ 19» փոխանցել ուրիշներին և փոխանցման շղթաները կշարունակվեն: Եթե ձեր վարքը փոխեք, կարող եք նորից վարակը տարածել և վտանգի տակ դնել պատվաստանյութի կարիք ունեցող այլ անձանց, ովքեր հերթում են», – հայտարարել է Ջոնաթան Վան Թամմը: