Անձը, ով պետք է մնար ինքնամեկուսացման մեջ, ուղևորվել է Թբիլիսի-Զուգդիդիի երթուղային տաքսիով և փախել
Անձը, ով պետք է մնար ինքնամեկուսացման պայմաններում, ուղևորվել է Թբիլիսի-Զուգդիդիի երթուղային տաքսիով: Երթուղային տաքսին հնարավոր է եղել կանգնեցնել իրավապահների միջամտությունից հետո, ավտոմայրուղու վրա, Սվենեթի գյուղի մոտ, սակայն անձին հաջողվել է փախչել:
Վրաստանի Առաջին ալիքին տեղեկությունը հաստատել է Շիդա Քարթլիի առողջապահության կենտրոնի տնօրեն Մարինա Գինաշվիլին:
«Անձը, ով ուղևորվում է Թբիլիսի-Զուգսիսի երթուղային տաքսիով, վերադարձել էր Լեհաստանից: Այս տեղեկությունն իմացել են ուղևորները և հավանաբար, նրանք էլ կանչել են ոստիկանություն: Նա հեռախոսով ինչ որ մեկին պատմում էր, որ Լեհաստանից է վերադարձել»,- հայտարարել է Մարինե Գիունաշվիլին: