Անցած օր ու գիշերվա ընթացքում աշխարհում «կովիդ 19» է հաստատվել ավելի քան 577 000 մարդու մոտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում աշխարհում «կովիդ 19» է հաստատվել ավելի քան 577 000 մարդու մոտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
ՄԱԿ-ի կազմակերպության հաղորդմամբ, համավարակի տարածումից ի վեր, ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 97,46 միլիոն դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է 13 688 մարդ:
Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 2 112 689 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրված նոր դեպքերի ավելի քան 56 տոկոսը գալիս է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի վրա: Երկրորդ տեղում Եվրոպայի տարածաշրջանն է, իսկ երրորդում `Հարավարևելյան Ասիան:
Վարակվածների և մահացածների թվով աշխարհում առաջին տեղում Միացյալ Նահանգներն են, որտեղ մինչ այժմ «կովիդ 19»-ը հաստատել է ավելի քան 25 միլիոն մարդու մոտ, վարակը խլել է ավելի քան 418 000 մարդու կյանք: