Անցած օր ու գիշերվա ընթացքում, ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 565 000 նոր դեպք
Անցած օր ու գիշերվա ընթացքում, ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 565 000 նոր դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, ամբողջ աշխարհում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան 565 000 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ՄԱԿ-ի կազմակերպության տվյալներով, համավարակի սկսվելուց ի վեր, աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 126.35 միլիոն դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է 9 997  մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 769 473-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, վերջին մեկ օր ու գիշերվա ընթացքում արձանագրված նոր դեպքերի ավելի քան 39 տոկոսը գալիս է եվրոպական տարածաշրջանի վրա, երկրորդ տեղում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, իսկ երրորդ տեղում Հարավարևելյան Ասիան: