Անցած օր ու գիշերվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, ապաքինվել է 108 պացիենտ
Անցած օր ու գիշերվա ընթացքում, Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 225 նոր դեպք, ապաքինվել է 108 վարակակիր, իսկ մահացածների թիվը ավելացել է չորսով:
Տվյալները հրապարակում են տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը:
Հուլիսի 21-ի դրությամբ, երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը հասնում է 2 527-ի:
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսի 339 062 դեպք, որտեղից ապաքինվել է 331 537 պացիենտ, իսկ զոհվածների թիվը հասել է 4 998-ի: