Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 663 նոր դեպք, մահացել՝ հինգ անձ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 663 նոր դեպք և մահացել հինգ անձ:
Հունիսի 14-ի առավոտվա տվյալներով՝ երկրում մինչ օրս գրանցվել է «Կովիդ 19»-ի 16 667 դեպք: Վախճանվել է 269 մարդ: ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, 91 մարդ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Հայաստանում վարակից առողջացել է 6 214 մարդ: Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 10 093 վարակակիր:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան