Անցած 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գործող կարգավորումների խախտման 901 փաստ
Անցած 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գործող կարգավորումների խախտման 901 փաստ

Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, իրավախախտումների բոլոր փաստերի վրա արձագանքել են օպերատիվ,- այս մասին ասված է ՆԳՆ-ն կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկությամբ, իրավապահների կողմից իրականացրած մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամում երկրի ամբողջ տարածքում արձանագրվել է հաստատված սահմանափակումների շրջանակներում գործող կարգավորումների խախտման 901 դեպք:

Ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (10)-րդ հոդվածի խախտման համար տուգանել է 70 ֆիզիկական անձի:

ՆԳՆ-ն տեղեկությամբ, տուգանված անձանց միջև են նաև այնպիսիները, ովքեր խախտել են ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման սահմանափակման կարգը:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար, վարչական իրավախախտումների օրենսգրքի 42 (11)-րդ հոդվածի համաձայն տուգանվել է 831 անձ:

«Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պաշտպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կօգտագործվի օրենքով նախատեսված միջոցները:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Գերատեսչությունում մեկ անգամ ևս պարզաբանում են, որ շնչադիմակ կրելու կարգի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և տուգանքի՝ 20 լարիի չափով:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձը տուգանվում է 2 000, իսկ իրավաբանական անձը 10 000 լարիով: Կրկնվելու դեպքում նախատեսում է քրեական պատասխանատվություն: