Անակլիայի կարանտինային գոտուց Բոմոնդ կլինիկա տեղափոխված քաղաքացու մոտ կորոնավարակ չի հաստատվել
Անակլիայի կարանտինային գոտուց Քութաիսիի Բոմոնդ կլինիկա տեղափոխված Ափխազիայի քաղաքացու մոտ կորոնավարակ չի հաստատվել: Աբխազիայի Գալիի շրջանից ևս մեկ պացիենտ գտնվում է «Տենդի կենտրոնում»: Պացիենտ 38 շաբաթական հղի է: Վերջինից արդեն վերցրել են նմուշ: Բացի այս նմուշից սպասում են ևս երկու պացիենտի նմուշների պատասխաններին: Վերջիններս դիմել են կլինիկա ջերմության բարձրացման գանգատով: Վերոնշյալ նմուշների պատասխնները պատրաստ կլինի վաղը: