Անա Կասրաձե. Դեռևս չգիտենք, սեզոնային է թե ոչ կորոնավիրուսը, հույս ենք հայտնում, որ վարակի վրա որոշակիորեն կազդի ջերմաստիճանի փոփոխությունը
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC), հանրային առողջության ռիսկերի նկատմամբ պատրաստակամության և արձագանքման վարչության ղեկավար Անա Կասրաձեի հայտարարությամբ, դեռևս չկան ապացույցներ այն առնչությամբ, կունենան թե ոչ ամուր իմունիտետ նրանք, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից:
«Ցավոք, դեռևս դրա ապացույցներ չկան: Ընթանում են հետազոտություններ և պետք է անցնի որոշակի ժամանակ, որպեսզի տեսնենք, ովքեր հաղթահարել են այս վարակը, այսուհետ կունենան թե ոչ ամուր իմունիտետ: Դեռ մոտ 3-4 ամիս է, որ աշխարհում տարածվում է համավարակը և համապատասխանաբար, շատ քիչ ժամանակ է անցել այս մասին քննարկելու համար»,- հայտարարել է Անա Կասրաձեն:
Ինչ վերաբերում է վարակի սեզոնայնությանը, Կասրաձեի խոսքով, դեռևս պարզ չէ – սեզոնային է թե ոչ կորոնավիրուսը, սակայն հույս է հայտնում, որ վարակի վրա որոշակիորեն կազդի ջերմաստիճանի փոփոխությունը:
«Որպեսզի խոսենք այն մասին, բնորոշ է թե ոչ սեզոնայնությունը որոշ հիվանդություններին, առնվազն մեկ սեզոն պետք է անցնի»,- հայտարարել է Անա Կասրաձեն: